Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:
Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թ. հունվար և փետրվար ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով: Դրա համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թ. փետրվարի 15-ը ներառյալ: