շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գրանցվել է 1 101 թոքաբորբ՝ չճշտված հարուցիչով

Գրանցվել է 1 101 թոքաբորբ՝ չճշտված հարուցիչով

Հայաստանում այս տարվա մարտ ամսին գրանցվել է 1 101 թոքաբորբ՝ չճշտված հարուցիչով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն: 100 հազար բնակչի հաշվով դեպքերի քանակը մարտին կազմել է 36.5:

Այս տարվա առաջին եռամսյակում չճշտված հարուցիչով թոքաբորբերի քանակը կազմել է 3 419: 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշը եղել է 113.4: Դեպքերի մոտ կեսը՝ 1 568-ը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ:

Թոքաբորբով գրիպների թիվն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 36, 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշը եղել է 1.2:

  • Կիսվել: