ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար. Վարդևանյան

Գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար. Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Դիմադրություն» շարժման անդամների ավտոերթերի ընթացքում ոստիկանության իրականացրած գործողություններին՝ նշելով, թե դրանք աղերս չեն ունեցել իրավաչափության և օրինականության հետ։

Պատգամավորն ասաց, որ ապօրինություն իրականացրած բոլոր ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու։

«Այն հատվածում, որտեղ ոստիկանական ապօրինությունները տեղի են ունեցել, մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, մեքենայից անհետացած գույք է եղել, գումարային անհետացումներ, հափշտակություններ, այդ ամենի համար ևս ոստիկանները թող պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու», - ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, թե իր գործընկերների կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար։

  • Կիսվել: