չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գործը ձգձգվում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի․ Կարին Տոնոյան

Գործը ձգձգվում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի․ Կարին Տոնոյան

Մենք միջնորդություն ենք ներկայացրել քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ պետական դավաճանության հոդվածով գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ պահանջը մերժվել է քրգործը հարուցվել է 308-րդ հոդվածի հատկանիշներով.

«Մենք հիմա վերաքննիչ ենք դիմել, այսօր հերթական նիստը պետք է լիներ, բայց դատախազը չէր ներկայացել, ձգձգում են: Մենք պահանջեցինք դատարանից միջնորդություն ներկայացնեն, որ դատախազն անմիջապես ներկայանա, բայց իրենք ասացին, որ քանի որ էլի նիստ կա, այս նիստը հետաձգում են: Ստացվում է, որ մեզ ուղղակի ծաղրում են: Ակնհայտ է, որ ձգձգում են եւ փորձում են այս գործը որքան հնարավոր է ձգձգել, չգիտեմ՝ մինչեւ երբ, եւ Նիկոլ Փաշինյանի դեմ այդպիսի գործ չհարուցել»,-ասաց Տոնոյանը:

Բացի այդ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց գործը քննի ԱԱԾ-ն։

  • Կիսվել: