շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. նախարար (տեսանյութ)

Գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. նախարար (տեսանյութ)

«Մենք պետք է հավաստիանանք, որ քաղաքացին աշխատանքի ներկայանալիս վարակված չէ և վտանգ չի ներկայացնում իր շրջապատի համար, ուստի գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. բացառություն են պատվաստվածները, հակացուցում ունեցողները և հղիները»,- ասում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ տարբեր երկրներ մի շարք այլ գործիքակազմեր են կիրառում:

«Եթե մարտին քաղաքացիների միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստվելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 40 տոկոսը պատրաստ է պատվաստվել, ինչը բավական լավ ցուցանիշ է»,- նշում է նախարարը:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում.

  • Կիսվել: