կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գործարկվելու են Տարոնիկ համայնքի շչակները

Գործարկվելու են Տարոնիկ համայնքի շչակները

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում ապրիլի 7-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 12:00-ին գործարկվելու են համայնքում առկա շչակները:

«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: