Գորշ գայլերն էին, որ կտրում էին Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը. Արման Թաթոյան
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով անդրադառնալով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ արած Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլեր» ժեստին։
"Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս:
Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր: Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:
Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:
Չի´ կարելի թուլացնել զգոնությունը: Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են: Օբյեկտիվ ապացույցներն իմ առնվազն այս զեկույցներում են.
https://ombuds.am/images/files/3101f60c869b0f378dbc737b002e5054.pdf?fbclid=IwAR0P4sH6Z_QHITifIJigatQCcfrJXIvFJxePqCJTUQkXM2A9lVXganqb8NI#page50 https://ombuds.am/images/files/f3caae1085fb33cb2ad98365cc3e88ce.pdf https://ombuds.am/images/files/2032f021fe81176414a649d588ad0e86.pdf?fbclid=IwAR0UxnFXO-jbKcn8k6w_i-_M91WJ41-w8lyZU5IQ-XGJ1PYTQ-8OW2kWE18 և այլն: 🇺🇸 Today Turkish Foreign Minister cynically made the sign of paramilitary neofascist terroristic Grey Wolves to Armenians’ civil action in Uruguay - a disgraceful encouragement of this extremist group & their crimes; a proof of Turkish genocidal polices against Armenians!",- գրել է Թաթոյանը։