չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Գորիսում ստուգվել է բեռնատարը, փայտանյութ է հայտնաբերվել

Գորիսում ստուգվել է բեռնատարը, փայտանյութ է հայտնաբերվել

Հունիսի 1-ին Կապանի համայնքային ոստիկանները շրջայցի ժամանակ, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Գորիս քաղաքի 50-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը:

Վարորդը հայտնաբերված մի քանի խորանարդ մետր փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փայտանյութի ձեռք բերման հանգամանքները քննությամբ պարզվում են:

  • Կիսվել: