չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Իսպանիան մտադիր է շարունակել Կիևին «Patriot»-ի hրթիռներ մատակարարել․ Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիան մտադիր է շարունակել Կիևին «Patriot»-ի hրթիռներ մատակարարել․ Իսպանիայի ԱԳ նախարար

Իսպանիան արդեն վաղուց է Ուկրաինային «Patriot» համալիրների համար հրթիռներ մատակարարում և շարունակում է անել դա: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Իրլանդիայում «Դրուիդների հովիտ» հանգստավայրում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա անում ենք արդեն վաղուց և շարունակում ենք անել դա», - ասել է Ալբարեսը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության երկրները ճնշում են գործադրում Իսպանիայի և Հունաստանի վրա՝ հասնելով «Patriot» համակարգերի համար որսիչ-հրթիռների փոխանցմանը Ուկրաինային: Գործակալությունը նշում էր, որ հենց Իսպանիան և Հունաստանն ունեն նման հրթիռների պաշարներ, որոնք դաշնակիցները կցանկանային վերաուղղորդել Կիևին:

 

Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ Արևմուտքի կողմից Կիևին սպառազինություն ուղարկելը և ուկրաինացի զինվորականների ուսուցմանն աջակցելը միայն ձգձգում են հակամարտությունը և չեն փոխում իրավիճակը մարտի դաշտում:

  • Կիսվել: