երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գորիսում բախվել են Mercedes-ը, BMW X5-ը և կայանված Audi A6-ը. կա վիրավոր

Գորիսում բախվել են Mercedes-ը, BMW X5-ը և կայանված Audi A6-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Մանուչարյանի կողմից նյութեր են նապապատրաստվում փետրվարի 12-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:20-ի ահմաններում, Երևանի բնակիչ, 44-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Արցախյան խճուղում՝ «Նոյ»  հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել է Գորիսի բնակիչ, 45-ամյա Արմեն Ս.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ է ընթացել և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 41-ամյա Արտյոմ Ա.-ի կողմից վարած Audi A6  մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 45-ամյա Գարրի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: