Գորիսի քաղաքապետին առևանգել են․ փոխքաղաքապետ
Գորիսի քաղաքապետին առևանգել են: Այս մասին պնդում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է ։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը:
Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել է նա:
Ավելի վաղ ըստ InfoPort.am-ի իրավապահ համակարգի աղբյուրների՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ և այն կապ չունի քննչական կոմիտեում նրա հետ առնչություն ունեցող 3 այլ քրեական գործերի հետ։
Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել․ այլ մանրմասնեև դեռ հայտնի չեն։