ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գորիսի համայնքապետն ու Իրանի հյուպատոսը մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

Գորիսի համայնքապետն ու Իրանի հյուպատոսը մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսի հետ: Հանդիպման օրակարգում առանցքային տեղ էր զբաղեցնում մշակութային ոլորտը:

Համայնքապետ Առուշանյանը և պարոն Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր փոխանակեցին համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:

Նրանք կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:
Բացի այդ, հանդիպման ընթացքում շոշափվեց նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի միջև քույր քաղաքներ դառնալու գաղափարը:

Այս կապակցությամբ համայնքապետ Առուշանյանը և հյուպատոսը հույս հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները:

  • Կիսվել: