Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է
Փետրվարի 17-ի՝ ժամը 12:15-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, դժվարանցանելի՝ մարդատարների: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը։
Նրա խոսքով՝ ամբողջությամբ փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը:
ԱԻՊԾ-ն բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս մեքենաները վարել միայն ձմեռային անվադողերով և անվաշղթաներով։