Գոմելում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվելուց հետո 25-ամյա տղամարդ է մահացել
Բելառուսի Գոմել քաղաքի հիվանդանոցներից մեկում մի տղամարդ է մահացել, ով ավելի վաղ ձերբակալվել էր ուժայինների կողմից։ Այս մասին հայտնում է բելառուսական «Ազատություն»ռադիոկայանը, գրում է rbc.ru-ն։
Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ 25-ամյա տղամարդը տեղի բնակիչ է եղել եւ չի մասնակցել բողոքի ակցիաներին։ Պարբերականը, վկայակոչելով նրա մորը, գրում է, որ նրան ձերբակալել են քաղաքի կենտրոնում, երբ նա գնացել էր ընկերուհու հետ հանդիպման։
«Այս օրերին ես փնտրել եմ նրան, Նրա մասին ինձ տեղեկություններ չեն տվել։ Այսօր ինձ վերջապես ասացին, որ Սաշան դիահերձարանում է», - ասել է կինը։
Ձերբակալվածի մայրը հայտնել է, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Կինը պատմել է, որ սկզբում իր որդուն տարել են հոգեբուժարան, այնտեղից տեղափոխել են մոտակա ընդհանուր պրոֆիլակտիկ բուժհաստատություն, բայց շատ ուշ։
Նա հայտարարել է, որ որդուն դիահերձարանում չի տեսել և կասկածում է, որ ուժայինները կփորձեն թաքցնել ծեծի հետքերը։