շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գողություն մեքենայից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը  (տեսանյութ)

Գողություն մեքենայից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Սեբաստիայի փողոցում կայանված իր մեքենայից գողություն են արել։ Հափշտակել էին բջջային հեռախոս, բանալիներ, բաճկոն։

Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 67-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացվել քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: