երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գողություն մաքսատան պահպանվող տարածքից Կումայրիի քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Գողություն մաքսատան պահպանվող տարածքից Կումայրիի քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային» մաքսատան տարածքում կայանված մի ավտոմեքենայից գողություն է արել:

Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին երևանցին մաքսատան տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա խոստովանել է, որ հուլիսի 13-ի կեսօրին պահպանվող տարածքում կայանված, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության մեքենայից գողացել է օդազտման և օդակարգավորման համակարգը:

Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Դեպքի կապակցությամբ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: