կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գողության անհաջող փորձ՝ օտարերկրացի կնոջից. պարեկները երիտասարդին բերման են ենթարկել

Գողության անհաջող փորձ՝ օտարերկրացի կնոջից. պարեկները երիտասարդին բերման են ենթարկել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողության փորձի հիմնավոր կասկածանքով, Հանրապետության հրապարակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա երիտասարդի, նաև բաժին են հրավիրել օտարերկրացի մի կնոջ:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ երիտասարդը փորձել էր կնոջ պայուսակից գողանալ բջջային հեռախոսը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: