երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գողություն մաքսատան տարածքից․ ոստիկանների բացահայտումը

Գողություն մաքսատան տարածքից․ ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 12-ին մի քաղաքացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ հոկտեմբերի 4-ի ցերեկը գողացել են ՊԵԿ հյուսիսային մաքսատան տարածքում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենայի ավտոմատ կառավարման համակարգը՝ պատճառելով 450 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ ավտոմատ համակարգը գողացել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: