ուրբաթ, հուլիս 30
30 / 7 / 2021
Գողություն՝ Ջերմուկում․ 51-ամյա տղամարդը բաց դռնից մտել է հարևանուհու տուն, փող գողացել

Գողություն՝ Ջերմուկում․ 51-ամյա տղամարդը բաց դռնից մտել է հարևանուհու տուն, փող գողացել

Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել: Բայց քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս բացահայտելու նաև նման հանցագործությունները:

Այս տարվա հուլիսի 19-ի առավոտյան, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ջերմուկի բաժին բերման ենթարկվեց նույն շենքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ մտել էր հարևանուհու տուն, ճաշասենյակի կահույքի վրայից գողացել մանրադրամ, ննջարանի պահարանում կախված հագուստի գրպանից` թղթադրամ:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: