ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գողության դեպք Երևանում․ տեխնիկական միջոցների գործադրմամբ թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար

Գողության դեպք Երևանում․ տեխնիկական միջոցների գործադրմամբ թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար

Հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում նկատել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով գողացել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում, որպես անվտանգության պետ։

  • Կիսվել: