Սրբիչը որպես դիմակ օգտագործած տղան, ով նախապատրաստվել էր մի քանի ավտոմեքենաներ թալանել, ձերբակալվել է
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները իր հսկողության տակ է պահում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ա․ Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի ՊԾ գումարտակների հրամանատարներին տեղեկացրել է, որ անմիջականորեն իր հսկողության տակ է լինելու ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականների կատարումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հանձնարարականների մեջ է մտնում նաև այն, որ պարեկները թե մայրաքաղաքում, թե մարզերում պետք է կեսգիշերից հետո իրենց ծառայությունները կատարեն նաև բակային հատվածներում և գյուղամիջյան ճանապարհներին, ինչը հնարավորություն է տալիս, որպեզի պարեկների կողմից կանխվեն ու բացահայտվեն հանցագործություններ։
Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, հերթական անգամ ծառայություն են իրականացրել բակային հատվածներում, որի արդյունքում նույն գումարտակի նույն վաշտի պարեկներ Հրայր Սանոսյանը և Վահե Ստեփանյանը Նորք Մարաշ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում նկատում են դիմակավորված մի քաղաքացու։ Պարեկներ Հ․ Սանոսյանը և Վ․ Ստեփանյանը, երբ փորձում եմ մոտենալ այդ քաղաքացուն, վերջինը նրանց տեսնելով դիմում է փախուստի։ Մոտ 800 մետր պարեկները հետապնդում են կանաչ գույնի սրբիչից հարմարեցված դիմակով դիմակավորվածին ու հասցնում են նրան վնասազերծել, ապա տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին։
Նրա մոտ հայտնաբերվում են ռեզինե ձեռնոցներ, զիպ փականով ընդհանուր 1.05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և ավտոմեքենաներ ու ավտոտնակներ բացելու համար հարմարեցված հատուկ գործիքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, ինչպես նաև կասկածյալը և իրեղեն ապացույցները, ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնվածը Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Թ․-ն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը փորձել է նշված վայրից մի քանի ավտոմեքենաներ թալանել։