կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գնել Սանոսյանը ծանոթացել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքին

Գնել Սանոսյանը ծանոթացել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։

 

Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։

 

Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն, և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

  • Կիսվել: