կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին․ ներկա էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ և ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 3 մարդ, people standing և people sitting-ը
 
«Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնեց ղեկավարել մարզն ու կատարեց դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։ «Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, ու համոզված եմ՝ կշարունակեք ծառայել մեր հայրենիքին», - նշեց նախարարը։
 
May be an image of 5 մարդ, people sitting, people standing, կոստյում և text that says 'www.syunik.mtad.am'-ը
 
Շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին՝ Գնել Սանոսյանը հավելեց, որ այսօր եւս դյուրին փուլում չենք գտնվում, ու առաջիկա կարևոր աշխատանքում հաջողություններ մաղթեց մարզպետին։ «Բացի այն փորձից ու գիտելիքներից, որ ունի պարոն Ղուկասյանը, նաև կարևոր եմ համարում, որ նա վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաև իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագորեն ներգրավվելու համար», - ասաց նախարարը։
 
May be an image of 3 մարդ, people sitting և text that says 'www.syunik.mtad.am'-ը
 
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մեկ տարի աշխատելով Սյունիքում՝ Մ․ Պողոսյանի հետ նաև միասին որոշակի ճանապարհ են անցել, ծրագրեր իրականացրել։ «Մարզի հիմնական խնդիրներն ինձ համար տեսանելի են ու արդեն մատնանշված թե՛ համայնքների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում, թե՛ այլ մարզային կառույցների ղեկավարների։ Քննարկումների բազմաթիվ առիթներ ենք ունեցել, և վստահ եմ, որ բոլորս միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն խնդիր։ Միակ նախապայմանը միասնական լինելն է ու միասին ծառայելը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի ու նրա բնակիչների․ այս նպատակի համար համար ես անելու եմ առավելագույնը», - խոստացավ մարզպետը։
 
May be an image of 2 մարդ և people standing-ը
 
Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով Ռ․Ղուկասյանին ու հաջողություն մաղթելով նրան, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՏԿԵ նախարարին, մարզպետարանի աշխատակազմին ու բոլոր այն կառույցների ղեկավարներին, որոնց հետ համագործակցել է մարզպետարանը։ Նախկին մարզպետը նաև հակիրճ հաշվետվություն ներկայացրեց մարզում իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքի մասին։
 
Վերջում Գնել Սանոսյանն անդրադարձավ նախանշված ու առաջիկայում Սյունիքում սպասվող ծրագրերին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ ամենն իրականացնելու գրավականը միասնական ու համախմբված լինելն է»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: