հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Գնաճի վրա ամենամեծ ազդեցությունը կրթության ոլորտում է՝ 7.8 տոկոս

Գնաճի վրա ամենամեծ ազդեցությունը կրթության ոլորտում է՝ 7.8 տոկոս

Վրաստանում և Հայաստանում գնաճն ապրիլին գրեթե նույն մակարդակի վրա է եղել. պաշտոնական տվյալների համաձայն, երկու երկրների միջև գնաճի չնչին տարբերություն կա: 

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2025 թվականի ապրիլի ընթացքում երկրում գները տարեկան աճել են 3.4 տոկոսով։ Սա 0.1 տոկոսային կետով ցածր է մարտ ամսվա 3.5 տոկոս գնաճի մակարդակից։

Ըստ Geostat-ի՝ գների աճի վրա ամենամեծ ազդեցությունը սննդամթերքի խմբում է. գների 7 տոկոս աճ է գրանցվել։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի (Armstat) զեկույցի համաձայն, սպառողական շուկայում այս տարվա ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2 տոկոս: Ապրիլին, մարտի համեմատ, գնաճը կազմել է 0.5 տոկոս:

Armstat-ի փոխանցմամբ՝ գների աճի վրա ամենամեծ ազդեցությունը կրթության ոլորտում է՝ 7.8 տոկոս:

  • Կիսվել: