երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Գլոբալ խափանում Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում

Գլոբալ խափանում Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Twitter-ն ունեն գլոբալ խափանում։ Այս մասին տեղեկանում ենք Downdetector ծառայության տվյալներից:

Օգտատերերի մեծ մասը բողոքել է բեռնման և մուտքի, ինչպես նաև հաղորդագրությունների դժվար հասանելիության հետ կապված խնդիրներից: Բողոքները եղել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Նշենք, որ սոցիալական ցանցերի խափանում նկատվել էր նաև Հայաստանում: Խնդիրն ամբողջությամբ դեռևս կարգավորված չէ:

 

  • Կիսվել: