չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գիտության դաշտում իրականացվող քաղաքականությունը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին. ԿԳՄՍ նախարար

Գիտության դաշտում իրականացվող քաղաքականությունը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ նիստում ներկայացրեց ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

«Սրանով մենք, ըստ էության, առաջ ենք գնում բարձրագույն և գիտության ոլորտում նախաձեռնված բարեփոխումներում, որոնք կառավարության ծրագրի կարևորագույն թիրախ են և մի քանի խնդիր ենք լուծում: Խնդիրներից առաջինը՝ գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին»:

  • Կիսվել: