կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գիշերը թալանել են 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Ալբերտ Հովանիսյանի ընտանիքին պատկանող գույքը (լուսանկարներ)

Գիշերը թալանել են 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Ալբերտ Հովանիսյանի ընտանիքին պատկանող գույքը (լուսանկարներ)

Թալանել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքին պատկանող գույքը։ Այս մասին «Իրավունքին» հայտնել է անձամբ հերոսի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, ով թալանը հայտաբերել է առավոտյան։

Հերոսի հայրիկի խոսքերով, դեպքը, ըստ երեւույթին տեղի է ունեցել ուշ գիշերով, ապամոնտաժել են հերոսի հայրիկի ավտոմեքենայի դիմապակիները եւ տարել։

Ընդ որում մեքենայի վրա փակցված է եղել հերոսի լուսանկարը, ինչ խոսում է այն մասին, որ ստահակը կամ ստահակները լավ էլ գիտակցել են, թե ում ընտանիքին պատկանող մեքենան են կողոպտում։

Հերոսի հայրիկը արդեն դիմել է իրավապահներին։

Возможно, это изображение автомобиль и водоем

Возможно, это изображение автомобиль

  • Կիսվել: