երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գիշերային ժամերին Դիլիջանից դեպի թունել տանող ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն. եղջերուները շփոթված են

Գիշերային ժամերին Դիլիջանից դեպի թունել տանող ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն. եղջերուները շփոթված են

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում, հայտնում են ՛՛Դիլիջան՛՛ ազգային պարկից:

՛՛Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանանակ հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: