երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ղազախստանում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ղազախստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի սոցիալական ցույցերը երեկ երեկոյան տարածվել էին ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ ու վերաճելով իրավապահների հետ բախումների: Ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, ինչպես նաև Ալմաթիի միջազգային օդանավակայանը:

Տեղի լրատվամիջոցները նաև հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, իսկ Ալմաթիում ցուցարարները գրավել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը:

 

  • Կիսվել: