կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատավամիջոցները։

Ավելի վաղ Թուրանը գրել էր, որ փոխանակումը տեղի է ունենալու այսօր։

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ Ադրբեջանցի երկու զինվորներին ՀՀ համապատասխան ծառայությունները ուղեկցում են Հայաստան-Ադրբեջան սահման՝ փոխանակման նպատակով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

  • Կիսվել: