շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել և արգելափակվել փոսի մեջ

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել և արգելափակվել փոսի մեջ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել մոտ 7 մ և արգելափակվել փոսի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․)։

  • Կիսվել: