Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի
Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից:
«Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։
Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը:
Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: