ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը դադարեցնում է նստացույցը

Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահին դադարեցնում է կառավարության մոտ սկսած նստացույցը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որն անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»։

Հիշեցնենք, որ Տիգրան Ամբարդարյանն այսօր առավոտյան հայտնել էր անժամկետ նստացույց սկելու մասին, նա իշխանություններից պահանջում էր Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան՝ առանց նախապայմանների։

Նշենք, որ Կառավարության մոտ բողոքի ակցիային միացել էին նաև գերեվարված այլ զինծառայողների հարազատներ:

 

  • Կիսվել: