ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղաշենի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են

Գեղաշենի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են

Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2021 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

՛՛Մանկապարտեզի գույքի մի մասն արդեն ստացված է: Ամբողջական ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 4️⃣0️⃣ / 6️⃣0️⃣ % համաֆինանսավորմամբ:

Հիշեցնեմ, որ Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:
Կրկին կառավարության սուբվենցիոն ծրագրով Գեղաշենում 2019 թվականին հիմքից կառուցվել է նոր մանկապարտեզ՝ նախատեսված համայնքի շուրջ 140 փոքրիկների համար, իսկ արդեն 2020 թվականի սուբվենցիայով իրականացվել են բակային հատվածի կառուցման և ինժեներական ցանցի անցկացման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակում կառուցվում է նաև խաղահրապարակ, իրականացվում է կանաչապատում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: