շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդով. որոշում

Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդով. որոշում

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոցում գտնվող անշարժ գույքերը նախատեսվում է օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանելով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Կոտայքի մարզ, համայնք Նաիրի, գյուղ Քասախ, Ռ. Սաֆարյան փողոց 10 հասցեում գտնվող՝ 2200.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 641 800 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 32 090 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։

 

  • Կիսվել: