երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գեղարքունիքում քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներ

Գեղարքունիքում քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներ

Անասնաբուժության միջազգային օրվան ընդառաջ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, «Գյուղատնտեսական ծառյությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և Սննդամթերի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը այցելել են Գեղարքունիքի մարզ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հայտբում է, որ Գնել Սանոսյանի հետ նրանք հանդիպել են ՍԱՏՄ-ի մարզային կենտրոնի տեսուչներին, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Գեղարքունիքի մարզի անասնաբույժներին և համաճարակաբաններին:

Քննարկվել են անասնաբուժության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ: Խոսվել է գյուղկենդանիների շրջանում հիվանդությունների կախարգելման միջոցառումերի՝ այդ թվում պատվաստումների պատշաճ իրականացման կարևորության մասին: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև շփումներն էլ ավելի սերտացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Անասնաբուժության միջազգային օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:

 

  • Կիսվել: