շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղարքունիքում ՊՆ 53-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Գեղարքունիքում ՊՆ 53-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդկ մ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

  • Կիսվել: