երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքում Opel-ը բախվել է ծառին. ՔԿ զինվորական կայազորի քննիչը տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում Opel-ը բախվել է ծառին. ՔԿ զինվորական կայազորի քննիչը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 30-ին, ավտովթար  է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռոման Բադեյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Բադեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

  • Կիսվել: