հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքում Mercedes-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով Opel-ը շրջվել է․ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքում Mercedes-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով Opel-ը շրջվել է․ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Ասոյանի համար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31.5 կմ հատվածում անհայտ համարանիշի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել, ինչի հետևանքով Զ. Ասոյանը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com:

Վթարի հետևանքով Զ. Ասոյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ժիրայր Ասոյանը, 1-ամյա Ռոբերտ Ասոյանը, 32-ամյա Նաիրա Ցականյանը, 26-ամյա Արաքսյա Խաչատրյանը և 18-ամյա Էլյա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ համարանիշի Mercedes-ը և այն վարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

 

  • Կիսվել: