շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքում այրվել է հացատան տանիքը

Գեղարքունիքում այրվել է հացատան տանիքը

Մայիսի 28-ին, ժամը 15։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

  • Կիսվել: