Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել
Բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները պարբերական են։
Ինչպես տեղեկացնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ հերթական արդյունքն արձանագրել են պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները։
Նրանք ստուգել են վառելափայտով բարձված երեք մեքենա։ Վարորդների հայտնածով՝ փայտանյութը ձեռք էին բերել «Իջևանի անտառտնտեսությունից»։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է։