ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավվել է 473 կազմակերպություն

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավվել է 473 կազմակերպություն

Ապրիլի 29-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզի բնակավայրերում մեկնարկել են սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել պատմամշակութային եւ զբոսաշրջային վայրերում, միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում, բակերում, հարակից տարածքներում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կառույցներում եւ դրանց տարածքներում, «Սեւան ազգային պարկ»-ի անտառային գոտիներում, գետաբերաններում, «Գեղարքունիք» ՋՕԸ ենթակայության ջրանցքներում, այլ վայրերում։ 

Սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու եւ անհրաժեշտության դեպքում օժանդակություն տրամադրելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները ամրակցվել են մարզի համայնքներին եւ բնակավայրերին։ Շաբաթօրյակի ընթացքում գործի են դրվել համայնքապետարանների կողմից նախապես կազմված գործողությունների պլանների եւ քարտեզագրված տարածքների սխեմաները, օգտագործվում է նախապես գույքագրված եւ շաբաթօրյակի համար անհրաժեշտ տեխնիկան։

Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված է 473 կազմակերպություն, շուրջ 40381 մասնակից։ Շաբաթօրյակի ընթացքում գործի է դրվել 128 միավոր տեխնիկա, 3032 գործիք։ Ապրիլի 29-ի դրությամբ մարզում առկա է 19 աղբավայր, որից 11-ը՝ փակման ենթակա։ 

Ամենուրեք իրականացվում են աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման եւ աղբաթաղման աշխատանքներ։ 

 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարում է շրջայց՝ շաբաթօրյակի աշխատանքները դիտարկելու նպատակով։

  • Կիսվել: