երեքշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2021
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դասագրքերի բաշխման գործընթացը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դասագրքերի բաշխման գործընթացը

Գեղարքունիքի մարզում արդեն մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը: 

Ինչպես  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվող 38 անուն դասագրքերից մարզ է ներկրվել 53 540 տպաքանակ, իսկ «Դասագրքերի եւ ՏՏ շրջանառու հիմնադրամի» միջոցներով տպագրվող 21 անուն դասագրքերից՝ 32 002 տպաքանակ:
 

Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի բաշխման գործընթացը համակարգվում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետների կողմից:

«Մինչև օգոստոսի 31-ը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցներին՝ ըստ համապատասխանության»,- հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունում:

  • Կիսվել: