հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում, Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը՝ իր վարած Lexus-350 մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի և հասակակից Իշխան Բոզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի պատճառը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նարեկ Մովսեսյանի կողմից վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար Մ. Սեդրակյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը: 

  • Կիսվել: