ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Opel Astra-ն և Nissan X-Trail-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Opel Astra-ն և Nissan X-Trail-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։  Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։

  • Կիսվել: