շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետին է ներկայացվել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագրի բովանդակությունը

Գեղարքունիքի մարզպետին է ներկայացվել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագրի բովանդակությունը

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչներին և կազմակերպության հետ համագործակցող Մարտունի համայնքի կրթամշակութային հաստատություննների և համայնքապետարանի կին աշխատակիցներին։

Հանդիպմանը մասնակցեց նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Էդիլյանը ներկայացրեց «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ծրագրի բովանդակությունը։

Ծրագիրը պետք է իրականացվի Մարտունի համայնքում, 2024-2026 թվականների ընթացքում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Մարտունի համայնքի կանայք, ովքեր ակտիվ ներգրավվածություն կունենան անվտանգության, աղետների ռիսկերի կառավարման ոլորտների ծրագրային մշակումներում, քննարկումներում ու իրականացման փուլերում։

Ծրագիրը պետք է իրականացվի պետական կառույցների և այլ դոնորների հետ համագործակցությամբ։

«Կարծում եմ, որ այս ծրագրի իրականացման մեջ ընդգրկված կանանց ներգրավվածությունը ոչ միայն զբաղվածության խնդիր կլուծի, այլ նաև կբարձրացնի նրանց կարողությունները հանրային կյանքում, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Մենք պատրաստ ենք համագործակցության ու այնպիսի ծրագրերի աջակցության, որոնց հիմքում կլինեն ճշգրիտ հաշվարկներն ու իրատեսական մոտեցումները»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

  • Կիսվել: