ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի բարձրադիր գոտիներում ձյան շերտ է գոյացել (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզի բարձրադիր գոտիներում ձյան շերտ է գոյացել (լուսանկարներ)

Մայիսի  15-ի առավոտվա ժամերից Գեղարքունիքի մարզում տեղումները թափվել են թաց ձյան տեսքով, ինչի արդյունքում բարձրադիր գոտիներում արդեն ձյան շերտ է գոյացել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի և Գավառի համայնքապետարաններից, ցածրադիր գոտիներում, չնայած ձյան տեղումներին, ձնածակույթ չի ձևավորվել, իսկ ահա բարձրադիր գոտիներում, այդ թվում նաև այդ գոտում գտնվող բնակավայրերում, ձյան ծածկույթը կազմում է 5-10 սանտիմետր։

 

Գեղարքունիքի ձմեռ.jpg (146 KB)

 

«Իսկական ձմեռ է եկել մեզ մոտ, ձյան շերտը գերազանցում է 10 սանտիմետրը, նույն թափով ձյան փաթիլները գալիս են»,-ներկայացրեց Մարտունի համայնքի Մադինա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը։

IMG_20230515_120046.jpg (5.60 MB)

«Մեզ մոտ ձյան շերտը քսան սանտիմետրից ավելի է, ողջ ձմեռը ձյուն չեկավ, հիմա տեղը լրիվ լրացրեց»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղի վարչական ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը։

«Ձյան տեղումները վտանգավոր իրավիճակ կարող են ստեղծել ծաղկման մեջ գտնվող պտղատու ծառերի համար, որոնք այս տարի առատ բերք էին խոստանում։ Առայժմ ցածրադիր գոտիներում դրական ջերմաստիճանը պահպանվում է, ուստի  կարելի է հուսալ, որ ցրտահարությունը պտղատու ծառերին, բուսականությանը չի վնասի։ Իհարկե, ամեն ինչ պարզ կինի առաջիկա գիշերվա ընթացքում»,-ներկայացրեց Մարտունու համայնքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հարություն Հարությունյանը։

  • Կիսվել: