շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Գեղադիր գյուղում այրվել է տուն

Գեղադիր գյուղում այրվել է տուն

Հուլիսի 8-ին, ժամը 18:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցում գտնվող երկհարկանի տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ) և երկրորդ հարկը (մոտ 110 քմ)՝ գույքով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիրի վարչական տարածքից 1 ջրատար, Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 4 կամավոր և 4 բնակիչ:

  • Կիսվել: