ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Գազել»-ը բախվել է բախվել երկաթե արգելապատնեշին․ կա զոհ

«Գազել»-ը բախվել է բախվել երկաթե արգելապատնեշին․ կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության մեքենայի մեջ մահացել է: Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը, տեսուչ Ռոբերտ Ղազազյանը:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Դեպքի վայրում հավաքված նրա ընկերներն ասում էին, որ նա աշխատանքից վերադառնում էր տուն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: