երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ

Գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ

Այսօր՝ հունվարի 15-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ գայլերի ձեռքը կրակն են ընկել: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ:

«Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին: Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն: Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերի հարձակումներից փրկելու համար», նշել են գյուղի բնակիչները: 

  • Կիսվել: